Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Պողոսյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Մխիթարյանը՝ փոխչեմպիոն

00:00, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտ. Պողոսյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Մխիթարյանը՝ փոխչեմպիոն
     Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում մեկնարկած ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 50 կգ քաշային մինչև 15 և մինչև 17 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը մինչև 15 տարեկանների պայքարում ներկայացնող Արա Պողոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արան, պոկելով 81 կգ և հրելով 105 կգ, երկամարտում գրանցեց 186 կգ արդյունք: Մինչև 17 տարեկանների պայքարում Մոնթե Մխիթարյանը, պոկելով 91 կգ և հրելով 102 կգ, երկամարտի 193 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:
     Ի դեպ, մեր ծանրորդների մրցելույթներին Պրիշտինայում հետևում էին հայ խաղաղապահները:
Արա Պողոսյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն
Արա Պողոսյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն
Մոնթե Մխիթարյանը՝ պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն
Մոնթե Մխիթարյանը՝ պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն
Արա Պողոսյանը՝ մարզիչների հետ
Արա Պողոսյանը՝ մարզիչների հետ
Հայ խաղաղապահները
Հայ խաղաղապահները
Մեր հավաքականը՝ խաղաղապահների հետ
Մեր հավաքականը՝ խաղաղապահների հետ
3614 | 0
Facebook