Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

««Իգլա»-ն ցանկացել են վաճառել քրդերին». «Իգլա»-ի գործով վկա

16:25, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
««Իգլա»-ն ցանկացել են վաճառել քրդերին». «Իգլա»-ի գործով վկա
     Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում, այսօր հարցաքննվել է նաև եզդի Ռուստամ Սադոյանը: Նա տեղեկացրել է, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն մեղադրյալ Հրաչյա Մայիլյանին, ում հրավերով գնացել է Վրաստան, որտեղ էլ ծանոթացել է ամբաստանյալ Արմեն Պողոսյանի հետ, որին կենցաղում դիմում են «Ժորիկ» կեղծանունով։ Ռուստամ Սադոյանի խոսքով՝ ինքը ոչինչ չի իմացել այն մասին, որ գործով ամբաստանյալները ցանկացել են Վրաստանից «Իգլա» տեսակի զենք տեղափոխել Հայաստան, այլ նրանց հետ գնացել է Թբիլիսի ոչխար բերելու համար. «Երբ իմացել են, որ ես եզդի եմ, ենթադրել են, որ քրդերի հետ էլ կապ ունեմ, ինձ ասել են, որ գտնեմ քրդեր, ովքեր իրենցից կգնեն կռվելու համար ուսին դրվող և ինքնաթիռ խոցող զենք՝ «Իգլա»: Ես էլ նրանց ասել եմ, որ քրդերի չեմ ճանաչում»։
     Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ և 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։
1853 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ha eli
ha eli 17:03, 23.09.2017
Pastoren sadoyanern el ezdii amvan tak tagnvats jhudner en
Ara ba es hayern ur en ????