Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կրթության և գիտության, մշակույթի նախարարները դավաճաններ են». Ազատ Արշակյան

16:15, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
«Կրթության և գիտության, մշակույթի նախարարները դավաճաններ են». Ազատ Արշակյան
     Ազատ Արշակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռուսաց լեզվի հայեցակարգին նշել է, որ ռուսները խորացված կերպով ուսումնասիրում են անգլերենը, իսկ մեզ ստիպում են խորացված ուսումնասիրել Եվրոպայի մասշտաբով հետամնաց ռուսաց լեզուն․ «Կրթության և գիտության, ինչպես նաև՝ մշակույթի նախարարները հայապահպան նախարարներ են։ Սակայն, մեր այսօրվա նախարարները դավաճաններ են, քանի որ կարող էին հրաժարվել, երբ իրենց պարտադրվում էր ռուսաց լեզվի հայեցակարգը»,- ասել է նա:
     Ըստ Արշակյանի՝ հայ ժողովրդի համար ինքնության ամենակարևոր բաղադրիչը կրթությունն է, հայոց լեզուն: «Նա կոչված է հայոց լեզվի զարգացումն ապահովելու համար և հիմա, եթե նրան պարտադրում են հայկական դպրոցներում հայ մշակույթի կենտրոնում խորացված կերպով անցնել հետամնաց մշակույթը ներկայացնեող ռուսաց լեզուն, ուրեմն անելիք չունի»,- ասել է նա:
     Հիշեցնենք, որ վարչապետը ուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական էր տվել, ինչը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել: Նախարար Լևոն Մկրտչյանը, սակայն, հայտարարեց, որ հայեցակարգը միայն ռուսաց լեզվի համար չի մշակվել, այլ նաև լատինատառ լեզուներից անգլերենի, գերմաներենի և ֆրանսերենի:
5132 | 3
Facebook