Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկրաշարժ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի փորձարկման պոլիգոնի մոտակայքում

15:55, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Երկրաշարժ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի փորձարկման պոլիգոնի մոտակայքում

Հյուսիսային Կորեայում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը:
     Չինական սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկություններով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 0 կմ խորության վրա: Միևնույն ժամանակ հարավկորեական մետեորոլոգիական գործակալությունը միջուկային զենքի փորձարկամ պոլիգոնի մոտակայքում 3,0 ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել:
     Սակայն հաղորդվում է, որ այն կապ չունի միջուկային փորձարկումների հետ և բնական բնույթ է կրել:

7515 | 0
Facebook