Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Իգլայի» գործով վկան մանրամասներ է ներկայացրել փողերի լվացման վերաբերյալ

13:15, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
«Իգլայի» գործով վկան մանրամասներ է ներկայացրել փողերի լվացման վերաբերյալ
     Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Այսօր դատարանը որպես վկա հարցաքննել է Համիկ Իխտիարյանին: Վերջինը աշխատում է բանկում և ճանաչում է գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին, ով նրան դիմել է վնասված՝ գունավորված թղթադրամների հարցով: «Դավիթ Հարությունյանը հետաքրքրվում էր, թե ոնց կարող է վնասված 20 եվրոյանոց թղթադրամները հանձնել, ինձ էլ տեղեկացրել է, որ մոտ 4-5 հազար եվրո կա վնասված, այդ գումարները թանաքոտված էին»,- պատմել է Համիկ Իխտիարյանը՝ հավելելով, որ Դավիթ Հարությունյանն իրեն չի ասել, թե որտեղից ձեռք բերել այդ վնասված եվրոները:
     Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանին նաև փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:
1365 | 6
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 13:34, 23.09.2017
իխծարյան ազգանունը նույնն է ինչպես ծերուկյան կամ բիձուկյան ազագանունները։ ինչի ծերուկին դատում են՞..բա ամոթ չի՞..սուտի գործ եք գտել դատում եք ու դատում, վերջը բոլորին դատելու եք բացի թալանչի իշխանավորներից ու նախագահից։ վերջը այնպես եք անելու որ հայաստանում մնան պարսիկի քողի տակ հայաստանում գտնվող ադրբեջանցիք ու հնդիկները..արա էս իչ տուպո իշխանությունա կարողա իրանց ձեռա տալիս որ իրենց գեներով եկած հայի արյունը փոխվի դառնա անազնիվ ու կեխտոտ թուրքի արյուն..հա էլի փաստորեն դրան են գնում։
ha eli
ha eli 14:07, 23.09.2017
Ov kdati azgi herosin ????
Ov e zavtel hayastani ishxamutsyun@ ????
Inchi hamar ein zenq haythaytum es azgi herosner@ ????
Irakanum inch kazmaker****yun e gortsum azgayin anvtangutsyan amvan tak
Hetevutsyun@ toxnum. Em dzez
anna
anna 16:17, 23.09.2017
Es incher eq grum, che vor kanayq el en kardum
ha eli
ha eli 16:53, 23.09.2017
De erevi chgites te da inch e.....I'm aselov imatsar )))))
Ham el vonts imananq du vor zhamin es vorpes kin ashxatum serzi mot ))))))
Grafikd kptsra.......Ed zhamerin ban chgrenq ))))))))