Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Չինաստանում հրավառության նյութեր արտադրող գործարանում պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել

13:20, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Չինաստանում հրավառության նյութեր արտադրող գործարանում պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել

Չինական Ցզյանսի նահանգում պայթյուն է որոտացել հրավառության նյութեր արտադրող գործարանում, զոհվել է 7 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դեպքը տեղի է ունեցել Շանլի շրջանի Փինսյան քաղաքի մոտակայքում:
     Հաղորդվում է, որ երեկ առավոտյան տեղի իշխանությունները հանձնարարել են դադարեցնել գործարանի աշխատանքը ստուգումների ժամանակ անվտանգության համակարգերի հետ կապված խնդիրների հայտնաբերման պատճառով:
     Սակայն երեկոյան գործարանի աշխատակիցները վերսկսել են աշխատանքը: Այդ ժամանակ էլ պայթյուն է տեղի ունեցել:
     Դեպքի մանրամասները պարզվում են:

2226 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am