Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը խոստացել է լուծել «հրթիռ ունեցող գաճաճի» հարցերը

12:25, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Թրամփը խոստացել է լուծել «հրթիռ ունեցող գաճաճի» հարցերը
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալաբամայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ պետք է լուծի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հարցերը:
     Նա վերջինիս «հրթիռ ունեցող գաճաճ» է անվանել: Այս մասին հայտնում է The Hill պարբերականը: ԱՄՆ նախագահը հավելել է, որ ԿԺԴՀ-ի դեմ պետք է միջոցներ ձեռնարկեին ԱՄՆ-ի նախորդ նախագահները:
     «Հրթիռ-մարդու հարցերը պետք է վաղուց լուծված լինեին: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի ամեն մի խելագար այս ու այն կողմ հրթիռներ արձակի»,- ասել է Թրամփը: Նա նշել է, որ այդ հարցը պետք է լուծեին Քլինթոնը կամ Օբաման:
     Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ինին «խելագար» էր անվանել և «աննախադեպ փորձություններ» խոստացել նրան:
9113 | 1
Facebook