Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի դատարանը սահմանը հատելու համար տուգանել է Սաակաշվիլիին

13:40, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Ուկրաինայի դատարանը սահմանը հատելու համար տուգանել է Սաակաշվիլիին

Լվովի շրջանի դատարանը Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել Ուկրաինայի սահմանն անօրինաբար հատելու համար և որպես պատիժ տուգանք սահմանել:
     «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության հաղորդմամբ՝ տուգանքը կազմել է 3400 գրիվեն՝ մոտ 7,5 հազար ռուբլի:
     Հաղորդվում է, որ Սաակաշվիլին ներկա չի եղել դատարանի դահլիճում: Ավելի վաղ նա հայտնել էր, որ օրինական է հատել ուկրաինական սահմանը:
     Նրա խոսքով՝ իրավապահները հետախուզման ժամանակ իրենից վերցրել են անձնագիրը, սակայն ոստիկանությունը հերքում է այդ հայտարարությունը:
     Հիշեցնենք, որ Սաակաշվիլին, ում ավելի վաղ զրկել էին ուկրաինական քաղաքացիությունից, սեպտեմբերի 10-ին Լեհաստանից անցել էր Ուկրաինայի տարածք: Նրա հանդեպ 5 հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել:

5123 | 0
Facebook