Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Հաջորդ ՀՀ նախագահի ընտրությունը կանգնել է Արկադի Ղուկասյանի վրա. «ՀԺ»

10:35, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Հաջորդ ՀՀ նախագահի ընտրությունը կանգնել է Արկադի Ղուկասյանի վրա. «ՀԺ»

«2018-ի ապրիլից հետո ՀՀ նախագահի մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում։ Այս ընթացքում գրվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, նույնիսկ Արթուր Բաղդասարյանի անունը։

Մամուլում վերջերս լուրեր եղան, որ ընտրությունը կանգնել է Արկադի Ղուկասյանի վրա. որի հետ Սերժ Սարգսյանը ջերմ հարաբերություններ ունի։ Նախօրեին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառմանը ներկա էր նաև Արկադի Ղուկասյանը։ Վերջինս կանգնած էր առաջին շարքում, Բակո Սահակյանի և Կարեն Կարապետյանի մեջտեղում։ Նույն շարքում էին նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Աժ նախագահ Արա Բաբլոյանը, երկու կաթողիկոսները, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Վարչապետը, Պաշտպանության նախարարը։

Իր ելույթը Սերժ Սարգսյանը սկսեց այսպես. «Արցախի Հանրապետության նախագահ, պարոն Բակո Սահակյան, Ձերդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ, Ձերղ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, պարոն Արկադի Ղուկասյան, հարգարժան հյուրեր, սիրելի հայրենակիցներ»։

Արկադի Ղուկասյանին աոաջին անգամ էր նման պատիվ մատուցվում, թեև նա նախկինում էլ բազմաթիվ միջոցառումների է մասնակցել։ Սերժ Սարգսյանի սույն ժեստը կարող է ուղիղ կապ ունենալ 2018-ից հետո ՀՀ նախագահի պաշտոնում Արկադի Ղուկասյանին տեսնելու նրա ցանկության հետ։ Այսինքն եթե Սարգսյանը որոշի, որ ՀՀ նախագահը պետք է լինի Արցախի նախորդ նախագահը, իշխող ՀՀԿ-ն այդ որոշումը կյանքի կկոչի»։
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4237 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 11:45, 23.09.2017
բնականաբար, հայաստանում նախագահի համար պայքարող խելացի մարդիկ չկան, գրեթե բոլոր խելացի մարդիկ վաղուց ի վեր լքել են երկիրը անվերադարձ։ եթե կան է,լ ապա նրանք չեն պայքարի նախագահի աթոռի համար, քանզի սրանք այնպես են քանդել երկիրը որ խելացի մարդիկ երբեք գլուխները չեն դնի ցավի տակ...ներկայիս կեխտերի համար արկադի ղուկասյանը լիովին ձեռք է տալիս.. նա երբեք սրանց արած կեխտոտությունները ջրի երես չի հանի.. դե պարզա, որ շունը շան թաթ չի ծամի։
ha eli
ha eli 16:08, 23.09.2017
Jhudner@ poxarinum en jhudnerin..... qani vor hay ayles chka
Kam hamarya te chka.....exatsn el.....chexatsi hashiv e
Jhud@ hayin bnajnjum e.....isk sranq vaxenum en angam jhudi anun tal )))))))))