Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազատվել է «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատապարտված Հայկ Հարությունյանը

11:20, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Ազատվել է «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատապարտված Հայկ Հարությունյանը
     «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով 4 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Այս գործով ազատություն է վերադարձել արդեն 3 քաղաքացի:
     Հիշեցնենք, որ քաղաքական-հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել, սակայն Մաշտոցի պողոտայում բախում էր տեղի ունեցել մասնակիցների և ոստիկանների միջև։ Վերջինները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, ձերբակալել 14-ին: Նրանց առաջադրվել էր խուլիգանության մեղադրանք: 12 քաղաքացի դատապարտվել է 1,6 -7 տարվա ազատազրկման, իսկ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։
2915 | 0
Facebook