Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչու են նոր նախագծով նվազեցնում վարչապետի լիազորությունները. «Ժամանակ»

10:20, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Ինչու են նոր նախագծով նվազեցնում վարչապետի լիազորությունները. «Ժամանակ»

«Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ։ Այսօր գործում է 2008թ. նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը։

Չնայած օրենքի առկայությանը, կառավարությունը որոշել է ոչ թե փոփոխություններ և լրացումներ կատարել գործող օրենքում, այլ բոլորովին նոր օրենք ընդունել: Պատճառը, թերևս, փոփոխությունների մեծ ծավալն է, որն առաջարկվում է նոր օրենքի նախագծով։

Ամենահիմնականը, թերևս, երկրի պաշտպանության կազմակերպման ոլորտում լիազորությունների վերաբաշխումն է։ Նոր նախագծով բավական լուրջ լիազորություններ են նախատեսված Անվտանգության խորհրդի համար։ Օրենսդրորեն էականորեն նվազեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները։ Բացառված չէ, որ դա արվում է ապագա վարչապետի կոնկրետ անձը նկատի ունենալով»։
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4539 | 1
Facebook