Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Էրդողանը քրդերին սպառնացել է՝ հանրաքվեի անցկացման դեպքում կտուժեն տարածաշրջանի բոլոր երկրները». Կարեն Հովհաննիսյան

00:00, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
«Էրդողանը քրդերին սպառնացել է՝ հանրաքվեի անցկացման դեպքում կտուժեն տարածաշրջանի բոլոր երկրները». Կարեն Հովհաննիսյան
     Ավարտվեց Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը նախագահում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նիստի ավարտից հետո տարածվել է հաղորդագրություն.
     «Իրաքի քրդական կառավարության կողմից անցկացվելիք հանրաքվեն անօրինական է, իսկ նրա արդյունքները անընդունելի են: Այս հանրաքվեն ուղղակիորեն սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանն, սպառնում է Իրաքի քաղաքական միասնությանը, տարածքային ամբողջականությանն, ինչպես նաև տարածաշրջնի խաղաղությանը: Թուրքիան իրեն իրավունք է վերապահում օգտվել միջազգային և երկկողմ կոնվենցիաներով վերապահված իրավունքից հանրաքվեի անցկացման դեպքում: Եվս մեկ անգամ կոչ ենք անում քրդական տարածաշրջանային կառավարությանը չեղարկել հանրաքվեի անցկացման հրամանն, այլապես կտուժեն տարածաշրջանի բոլոր երկրները»:
3199 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am