Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ներքին Շենգավիթի բնակիչները Տարոն Մարգարյանի ասած աղբահանության դրական շարժը չեն տեսնում

19:55, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ներքին Շենգավիթի բնակիչները Տարոն Մարգարյանի ասած աղբահանության դրական շարժը չեն տեսնում
     Հատկապես վերջին շաբաթներին շատ է քննարկվում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում աղբահանության խնդիրը: Ընդամենն օրեր առաջ՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ասաց, որ նկատողություն է արել «Սանիթեք»-ին, որպեսզի աղբահանությունը նորմալ կազմակերպի, ու «ընկերությունն իր աշխատանքներն արդեն մեծ թափով իրականացնում է, դրական շարժը նկատելի է»:
     Ստորև՝ Ներքին Շենգավիթ 6-րդ և 15-րդ փողոցներում տեղադրված աղբամաններն են, որտեղ արդեն մի քանի օր աղբահանություն չի իրականացվել: Ճարահատյալ բնակիչներն առաջարկում են՝ եթե հնարավոր չէ ամեն օր աղբը տանել, գոնե արկղերը շատացնել:
Ներքին Շենգավիթ 15-րդ փողոց
Ներքին Շենգավիթ 15-րդ փողոց
Ներքին Շենգավիթ 6-րդ փողոց
Ներքին Շենգավիթ 6-րդ փողոց

     Այս իրավիճակն, ի դեպ, պարբերաբար կրկնվել է նաև ամռան ընթացքում:
3596 | 1
Facebook