Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Շենգավիթի դատարանը նաիրիտցիների հայցը վարույթ է ընդունել. փաստաբանը դա հաղթանակ է համարում

17:15, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Շենգավիթի դատարանը նաիրիտցիների հայցը վարույթ է ընդունել. փաստաբանը դա հաղթանակ է համարում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում 132 նաիրիտցիների` տույժ-տուգանքների վերաբերյալ հայցը վարույթ է ընդունվել: Այս մասին MAMUL.am-ի թղթակցին հայտնեց նաիրիտցիների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը:
     Փաստաբանը տեղեկացրեց, որ «Նաիրիտ»-ի աշխատակիցները երեք խմբով են դիմել դատարան: Հիմա, ըստ նրա, 4-րդ խումբն է պատրաստվում: Առաջին խմբի մեջ երեք, երկրորդում` 18, երրորդում` 132 հոգի:
     Թե ինչ են պահանջում նաիրիտցիները, փաստաբանը մանրամասնեց. «Նաիրիտցիներին երկար ժամանակ աշխատավարձեր չեն վճարել: Օրենսդրությամբ նախատեսված է, որ աշխատավարձի ուշացման համար տույժ-տուգանք է հաշվարկվում գործատուի վրա: Բացի այդ` «Նաիրիտ» գործարանը սնանկության գործընթաց է սկսել: Նաիրիտցիներն անընդհատ բողոքել են, անընդհատ ցույցեր են արել․․․ Չգիտես ովքեր, երևի Կառավարությունը, ստեղծել են «Նաիրիտ-2» գործարան: «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն առաջարկում է նաիրիտցիներին տալ աշխատավարձի մայր գումարը` պայմանով, որ նրանք հրաժարվեն տույժերից և տուգանքներից: Այսպես ասած` նաիրիտցիների առաջ պայման են դնում` կա´մ ոչինչ չեք ստանա, կա´մ էլ կստանաք մայր գումարը` պայմանով, որ դրա ուշացման համար նախատեսված տույժերից հրաժարվեք: Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է, որ նման գործարքները համարվում են ստրկացուցիչ: Այսինքն` գործարք, որն ակնհայտ դեմ է մյուս կողմի շահերին և կողմը կնքում է դա իր սոցիալական վիճակից ելնելով»,- խնդիրը ներկայացրեց մեր զրուցակիցը:
     Տ. Սարգսյանի խոսքով` «Նաիրիտ»-ի աշխատակիցները, եթե 2 տարի համարվում են աշխատող, բայց աշխատավարձ չեն ստանում, բնական է` նրանք արդեն սոցիալական ծանր վիճակի մեջ են հայտնվում և վերջիններին պայման թելադրելն ավելի դյուրին է դառնում:
     «Հիմա մենք այդ պայմանագրերը դատական կարգով ցանկանում ենք անվավեր ճանաչել, որպեսզի «Նաիրիտ»-ի աշխատակիցները հնարավորություն ունենան աշխատավարձերի ուշացման դիմաց տուժերն ու տուգանքները ևս ստանալ: Ասեմ` միջին հաշվարկով, ամեն մարդուն 10-15, 20 մլն դրամի չափով պարտավորություն կա, այսինքն` այդ տույժ-տուգանքները փոքր գումարներ չեն»:
     Տիգրան Սարգսյանի խոսքով` 132-ի պահանջի դեպքում իրենք արդեն մեծ հաղթանակ են արձանագրել. «Երբ մենք հայցադիմում ներկայացրեցինք, դատարանն ասաց, որ 132-ի պահանջը քննելն արդյունավետ չի և այդ հիմքով մերժեց վարույթ ընդունել: Մենք դա բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան և ամսի 20-ին վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց՝ պարտավորեցնելով առաջին ատյանի դատարանին՝ 132-ի գործն ընդունել վարույթ և համատեղ քննել: Սա մենք համարում ենք հաղթանակ, որովհետև Շենգավիթի դատարանն ամեն ինչ անում էր, որ դա վարույթ չընդուներ»:
     Նաիրիտցիների շահերի պաշտպանը նշեց, որ եթե մեր ազգային դատարանները չկարողանան նաիրիտցիների արդար պահանջը լուծել, իրենք կդիմենք նաև մարդու իրավուքնների պաշտպանության միջազգային ատյաններին` հույս հայտնելով, որ այնտեղ նույնպես հաջողության հասնելու մեծ հնարավորություններ ունեն:

884 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am