ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ինին «խելագար» է անվանել և «աննախադեպ փորձություններ» խոստացել նրան: «Ակնհայտ է, որ Կիմ Չեն Ինը խելագար է, ով չի խնայում իր մարդկանց, նա աննախադեպ փորձությունների կենթարկվի»,- թվիթերյան իր էջում գրել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի մի շարք ընկերությունների և մասնավոր անձանց հանդեպ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ է ստորագրել: Նա խոստացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեան, եթե այն սպառնա ԱՄՆ-ի անվանգությանը:
Կիմ Չեն Ինն իր հերթին Թրամփի ելույթը «անհեթեթություն» էր անվանել և խոստացել պատասխան միջոցներ ձեռնարկել: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ղեկավարը Վաշինգթոնին սպառնացել էր Խաղաղ օվկիանոսում ջրածնային հզոր ռումբ փորձարկել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Փհենյանը հայտարարել էր ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Դրան ի պատասխան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ էր սահմանել: