Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Եզրափակչում հաղթելու մեծ մոտիվացիա ունեմ». Լևոն Արոնյան

16:45, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
«Եզրափակչում հաղթելու մեծ մոտիվացիա ունեմ». Լևոն Արոնյան

Թբիլիսիում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում երեկ կայացած կիսաեզրափակչի թայ-բրեքում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշյե Լագրավին և դուրս եկավ եզրափակիչ։ Բացի այդ, մեր շախմատիստը հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեց։ Հաղթանակից հետո Լևոնը խոսել է նվաճման կարևորության և եզրափակչում հաղթելու մոտիվացիայի մասին. «Շատ երջանիկ եմ, որ հանդես կգամ հավակնորդների մրցաշարում։ Դա իմ նպատակն էր։ Մեծ երջանկություն է ինձ համար։ Եզրափակչում հաղթելու մեծ մոտիվացիա ունեմ։ Քանի որ Դին Լիրենի հետ վատ հաշիվ ունեմ՝ -2։ Թայ-բրեքին չէի նախապատրաստվել։ Պետք է ընթացքում հաղթական դիրքեր ձեռք բերես և առաջ շարժվես։ Պետք է ուղղակի հավատաս հաջողությանդ։ Երկուսս էլ նյարդերի հետ խնդիրներ ունեինք։ Բայց չին Դինի հետ ավելի բարդ կլինի, նրա նյարդերը չինական են (խմբ․՝ ծիծաղում է)։ Իմ՝ այստեղ երկար գտնվելու լրացուցիչ մոտիվացիա է մոտալուտ հարսանիքս։ Որքան երկար մնամ այստեղ, այդքան քիչ կզբաղվեմ կազմակերպչական հարցերով»,- նշել է Արոնյանը։

1547 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am