Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

ԿԳ նախարարի արձագանքն՝ իր հրաժարականի պահանջին

16:35, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
ԿԳ նախարարի արձագանքն՝ իր հրաժարականի պահանջին
     Ինչպես արդեն հայտնել էինք, Անահիտ Բախշյանը հանդես է եկել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը պահանջող նախաձեռնությամբ:
     Հիեցնենք՝ Լևոն Մկրտչյանն, անդրադառնալով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն մեդալ շնորհելու փաստին ասել էր, որ անկախ նրանից՝ պաշտոնյայի երեխա է, թե` ոչ, դժբախտ դեպք է եղել, թե` ոչ, երեխան ոսկե մեդալն ստանում է իր աշխատանքի համար:
     «Եթե 16 տարեկանն առանց վարորդական իրավունքի վարում է մեքենան, խախտում է անում ու մարդ գցում տակը, դաստիարակության, բարոյական նկարագրի խնդիր ունի: Կրթությունը միայն ստացած գնահատականները չեն: Նախարարն ասում է՝ եթե պաշտոնյայի երեխա է, պատահար չի՞ կարող լինել, կարող է, բայց խոսում ենք անօրինության մասին, որ անչափահասն առանց վարորդական վկայականի դժբախտ դեպքի պատճառ է դարձել: Չհասկանալ ու այդ պատասխանը տալ, ԿԳ նախարարի պաշտոնի հետ անհամատեղելի է, ոչ սազական»,- հայտարարել էր Բախշյանը:
     Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը, ԿԳ նախարարն ասել է. «Հրաժարական պահանջելու համար պետք է ունենալ լուրջ հիմնավորումներ, որոնք չկան: Իր իրավունքն է, թող պահանջի: Հիմա ինչ, եթե մի մարդ հավաքի 3000 ստորագրություն ու ասի՝ մաշկիդ գույնն ուրիշ է, հրաժարական տուր, պիտի տա՞մ...»:
3102 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am