Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարների ցուցահանդեսը

19:10, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
«Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարների ցուցահանդեսը

«Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է գեղանկարչական լուսանկարչության միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Ռաֆայել Համբարձումյանի աշխատանքների անհատական
     ցուցահանդեսը: Ցուցադրությունը ներառել է ներկայում ԱՄՆ-ում բնակվող լուսանկարչի ստեղծագործական գրեթե ողջ ժառանգությունը: Ինքնուս արվեստագետի աշխատանքներում գերիշխողը խորհրդային տարիների Հայաստանն է, մայրաքաղաք Երևանի սքանչելի տեսարանները,
     երևանյան իրադարձություններն ու մեր անվանի հայրենակիցները:
     Ռաֆայել Համբարձումյանին բնութագրում են որպես 20–րդ դարի 2-րդ կեսի գեղարվեստական
     լուսանկարչության հայկական դպրոցի վառ անհատականություններից մեկը: Արվեստագետը նաև զբաղվել է լրագրությամբ, բազմաթիվ գրքերի հեղինակ է, մի շարք գրքեր էլ ձևավորվել են իր իսկ լուսանկարներով:

3215 | 0
Facebook