Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնաբերվել է «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը

15:45, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Հայտնաբերվել է «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացնում են, որ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը:
     Մյուս հետախուզվողներին՝ 1982թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երևանում հնչած կրակոցների հետևանքով մեկ անձ մահացել էր, վիրավորվել էր Ալավերդիում քրեական հեղինակություն, 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանը, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Հայտնաբերվել է «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը
4193 | 1
Facebook