Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Android-ի նոր վիրուսը բանկային տվյալներ է գողանում

16:05, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Android-ի նոր վիրուսը բանկային տվյալներ է գողանում

Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային սարքերի վրա նոր վիրուս է հայտնաբերվել, որը բանկային տվյալներ է գողանում: Այս մասին հայտնում է «Կասպերսկու լաբորատորիան»:
     Trojan Svpeng-ը տարածվում է Flash Player-ի տեսքով: Ամենամեծ վտանգը, որը ներկայացնում է վնասակար ծրագիրը, բանկային հավելվածների օգտագործման ժամանակ սքրինշոթի ինքնուրույն ստեղծումն է, որից հետո այդ տվյալները հայտնվում են հանցագործների մոտ:
     «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները նշում են, որ վիրուսի դեմ դժվար է պայքարել, քանի որ վնասակար ծրագիրն արգելափակում է դրա արտոնություններն անջատելու ցանկացած փորձ:

6644 | 0
Facebook