Ամերիկացի բռնցքամարտիկ, կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ 33-ամյա ամերիկացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 32 հաղթանակ է տոնել, որոնցից 16-ը՝ նոկաուտով, և ոչ մի պարտություն չի կրել։