Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ադրբեջանում գտնվող Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրել հայկական պատվիրակությանը

15:15, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ադրբեջանում գտնվող Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրել հայկական պատվիրակությանը

Այսօր Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Ելույթի տեքստը կտրամադրվի շուտով:
     Կոնֆերանսի ընդմիջմանը հայկական պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի տեսագրությունը ներկայումս տեխնիկական պատճառով հնարավոր չէ տրամադրել: Այս մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք մի փոքր ուշ:
     Մամուլի ասուլիսից հետո լրագրող, տխրահռչակ «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել, ինչին համարժեք արձագանքել է հայկական կողմը: Մեր պատվիրակությունը դիմել է նաև համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցներ ձեռնարկելու հետագայում նմանատիպ սադրանքները բացառելու համար:

7598 | 4
Facebook