Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը հայտնել է ԴԱԻՇ-ից Սիրիայի տարածքի 90%-ի ազատագրման մասին

15:30, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանը հայտնել է ԴԱԻՇ-ից Սիրիայի տարածքի 90%-ի ազատագրման մասին

Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի օպերացիայի սկզբից երկրի տարածքի գրեթե 90%-ն ազատագրվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տվյալներին:
     «ԴԱԻՇ-ից ազատագրվել է ՍԱՀ տարածքի 87,4%-ը»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ: Ինչպես նաև հաղորդվում է, որ օպերացիայի ընթացքում ռուսական բանակն ավելի քան 30,5 հազար մարտական թռիչք է կատարել և խոցել մոտ 97 հազար օբյեկտ:
     Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ սիրիական Դեր Զորը մոտակա շաբաթվա ընթացքում կազատագրվի:

4411 | 0
Facebook