Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լվովում 12-ամյա աղջիկը մայր է դարձել

15:05, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Լվովում 12-ամյա աղջիկը մայր է դարձել

Ուկրաինայի Լվով քաղաքի ծննդատներից մեկում 12-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում անելով հիվանդանոցի աղբյուրներին:
     Նշվում է, որ փոքրիկ մայրը լույս աշխարհ է բերել տղայի, ով կշռում է 2.5 կգ: Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով: Աղջիկը բազմազավակ ընտանիքից է, որտեղ 7 երեխա կա: Նա 6-րդ դասարանի աշակերտուհի է:
     Ենթադրաբար, երեխայի հայրը նրանց 18-ամյա հարևանն է: Աղբյուրների հաղորդմամբ՝ նա ծննդատուն չի եկել և նորածնին չի տեսել:

7150 | 0
Facebook