Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը մերժել է «Ելք»-ի նախաձեռնությունը

14:35, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Կառավարությունը մերժել է «Ելք»-ի նախաձեռնությունը
     Կառավարությունն այսօրվա նիստում մերժել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի և Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությունը: Նշենք, որ պատգամավորներն առաջարկում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում կատարել փոփոխություն, որի էությունը վերաբերում է որոշակի դեպքում վարույթ իրականցնող մարմնի, քննիչի կողմից տեսակցությունները կալանավորված անձի հետ սահմանափակելուն: Պատգամավորներն առաջարկում են՝ նշվի, որ այդ սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել քրեակատարողական հաստատություն: «Առաջին հայացքից թվացյալ պարզ հարցն իրականում շատ ավելի խորն իմաստ ունի: Բանն այն է, որ այսօր օրենսդրությունը երկու տարբեր հասկացություն է տարանջատում՝ անարգել մուտք ու ելքը, և տեսակցությունն անարգել ելք ու մուտքի հետ կապված. բազում պաշտոնատար անձիք այդ իրավունքն ունեն՝ ՀՀ նախագահը, վարչապետը Սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորները և այլն: Բայց տեսակցության հետ կապված կան լրիվ այլ կարգավորումներ՝ կա ստանդարտ ռեժիմ տեսակցություն ցանկանալու, և կա ռեժիմ, որ անկախ նրանից քննիչը արգելանք դրել է, թե ոչ, անձն իրավունք ունի տեսակցելու: Հիմա պատգամավորներն առաջարկում են, որ դրանց, և մյուս պաշտոնատար անձանց համար քննիչի արգելքը չգործի, ինչը մենք համարում ենք անթույլատրելի, քանի որ շատ մեծ թվով անձինք ստանում են հնարավորություն կալանավորված անձանց հետ տեսակցելու»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
2779 | 0
Facebook