Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր Ռոնալդոյի ծննդյան օրն է

13:20, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Այսօր Ռոնալդոյի ծննդյան օրն է

Այսօր ծննդյան 41-րդ տարեդարձն է նշում բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն։ Աշխարհի կրկնակի չեմպիոնը ֆուտբոլ խաղալ սկսել է 6 տարեկանում։ 8 տարեկանում նա հորից նվեր է ստացել կաշվե գնդակ, իսկ 12 տարեկանից սկսել է հանդես գալ «Վալկեյրե» ֆուտզալի ակումբում։ 17 տարեկանում Ռոնալդոն իր նորամուտն է նշել Բրազիլիայի պատանեկան հավաքականում՝ Արգենտինայի ընտրանու դեմ պայքարում։ Ռոնալդոն խաղացել է վերջին 10 րոպեն՝ փոխարինելով Բեբետոյին։ 1994 թվականին բրազիլացին պայմանագիր է կնքել հոլանդական ՊՍՎ-ի հետ։ Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվելուց հետո Ռոնալդոն տեղափոխվել է «Բարսելոնա»։ 1997-ին նա տեղափոխվել է «Ինտեր»։ Նույն թվականին Ռոնալդոն արժանացել է «Ոսկե գնդակի» և ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Հաջորդ մրցաշրջանից Ռոնալդոն սկսել է հանդես գալ Մադրիդի «Ռեալ»-ի կազմում։ 2007-ին նա տեղափոխվել է «Միլան», ինչից հետո վերադարձել է Բրազիլիա։ Ռոնալդոն միակ ֆուտբոլիստն է, ով կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնա»-ում, «Ռեալ»-ում, «Ինտեր»-ում և «Միլան»-ում։ Բացի այդ, նա դերբիների ընթացքում գոլ է խփել բոլոր 4 թիմերի դարպասը։ Ավարտելով մարզական կարիերան՝ Ռոնալդոն գործակալական գրասենյակ է բացել։

3241 | 0
Facebook