Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մարիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի

14:05, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
«Մարիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի

Կարիբյան ծովի պետություններին պատուհասած «Մարիա» ավերիչ փոթորկի զոհերի թիվը շարունակում է աճել: Փոթորկի զոհ է դարձել արդեն 32 մարդ: Հզոր հարված է հասցվել Պուերտո Ռիկոյին, Սանտա Կրուս, ինչպես նաև Դոմինիկա կղզիներին:
     Սեպտեմբերի 21-ին «Մարիա»-ն հասել է ուժգնության 5 բալանոց սանդղակի երրորդ մակարդակին: Այն ժամում մինչև 205 կմ արագությամբ հասել է Բահամյան կղզիներին, հաղորդում է Reuters-ը:
     Դրանից առաջ փոթորիկը ջրհեղեղ էր առաջացրել Դոմինկյան Հանրապետության որոշ հատվածներում: Ըստ կանխատեսումների՝ մոտակա մի քանի օրը փոթորկի հզորությունը չպետք է փոփոխվի:
     Միևնույն ժամանակ, զոհերի թիվն աճել է նաև Պուերտո Ռիկոյում՝ հասնելով 15-ի: Փոթորկի պատճառով կղզային պետությունն ամբողջովին առանց էլեկտրականության էր մնացել: Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ռիկարդո Ռոսսելոն հայտնել էր, որ էլեկտրաէներգիայի վերականգնման համար ամիսներ կպահանջվեն:

«Մարիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի
«Մարիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի
«Մարիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի
«Մարիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի
«Մարիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի
«Մարիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի
5083 | 0
Facebook