Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհատ ձեռներեցներին ներգրավող դոլարային ավանդները ՀՀ բանկերում

13:15, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Անհատ ձեռներեցներին ներգրավող դոլարային ավանդները ՀՀ բանկերում
     Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերն, ըստ AVAND.am-ի` դոլարային հետևյալ ավանդներն են ընդունում անհատ ձեռներեցներից.
    
  • 6.75% եկամտաբերությամբ «Կարաս» ավանդ ներգրավում է «Կենվերս բանկ»-ը:
  • 5.5 % եկամտաբերությամբ «Մանկական» ավանդ ներգրավում է «Արարատբանկ»-ը:
  • 5.25% եկամտաբերությամբ «Ստանդարտ» ավանդ ներգրավում է «Արմսվիսբանկ»-ը:
  • 5% եկամտաբերությամբ «Ժամկետային» ավանդներ ընդունում են «Արարատբանկ»-ում, «Բիբլոս Բանկ Արմենիա»-ում և «Հայէկոնոմբանկ»-ում: Նույն եկամտաբերությամբ «Մանկական» ավանդ ընդունում է «Հայէկոնոմբանկ»-ը: «Յունիբանկը» 5% եկամտաբերությամբ ընդունում է «Շահավետ+» և «Յունիկորպորատիվ» ավանդներ: «Արմսվիսբանկ»-ը ներգրավում է «Կուտակային» ավանդ՝ դարձյալ 5% եկամտաբերությամբ:
  • 4.75% եկամտաբերությամբ ավանդ ընդունում են «Կոնվերս բանկ»-ում` ավանդ «Պրոգրես»:
  • 4.5% եկամտաբերությամբ «Հարմար-Նոր» ավանդ ներգրավում է «Հայէկոնոմբանկ»-ը:

     Անհատ ձեռներեցներին առաջարկվող դոլարային այս և մյուս ավանդներին ու դրանց պայմաններին ծանոթանալ` այստեղ:
     Ըստ ընդունվող դոլարային ավանդների եկամտաբերության՝ վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Կոնվերս բանկ»-ը:
2562 | 0
Facebook