Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արդարություն փնտրող կնոջ պատմություն․․․ մի քիչ տխուր, մի քիչ համարձակ. «Եվա»-ն մեծ էկրան կբարձրանա

14:15, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Արդարություն փնտրող կնոջ պատմություն․․․ մի քիչ տխուր, մի քիչ համարձակ. «Եվա»-ն մեծ էկրան կբարձրանա

«Կերպարս իրականում շատ պինդ ու կամային կնոջ կերպար է, ով ժամանակին իր բնույթին հակառակ քայլ է անում, որից հետո սկսվում են մեծ սխալները: Հետո նա փախուստի է դիմում: Փախչում է Հայաստանից ու հայտնվում Արցախի սահմանամերձ մի գյուղում, և Եվայի աչքերով բացահայտվում է ամբողջ սահմանամերձ գյուղի կյանքը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Եվային մարմնավորող Նարինե Գրիգորյանը:
     Հայ իրանական ֆիլմը հետպատերազմյան կյանքի մասին է: Այն արդարություն փնտրող կնոջ պատմություն է, մի քիչ տխուր, մի քիչ համարձակ, մի քիչ էլ անվախ ու ըմբոստ: «Ինչ հետևանքներ է թողնում պատերազմը, ինչպես է դրոշմվում... Ֆիլմը հակաադրբեջանական ոչինչ չունի, նման միտք ընդհանրապես չի արծարծվում, դա կարող էր ցանկացած երկրի սահմանամերձ պատերազմական մի գյուղ լինել, այդքանով այն համամարդկային է»,- ասաց դերասանուհին: Ֆիլմն արդեն երեք փառատոնի է մասնակցել արտերկրում, իսկ երևանյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 24-ին:

Արդարություն փնտրող կնոջ պատմություն․․․ մի քիչ տխուր, մի քիչ համարձակ. «Եվա»-ն մեծ էկրան կբարձարանա

     Ֆիլմի ռեժիսորն Անահիտ Աբադն է, ով նաև սցենարի հեղինակն է:
     Դերակատարներն են Ռոզի Ավետիսը, Մարջան Ավետիսյանը, Սերգեյ Թավմասյանը, Շանթ Հովհաննիսյանը, Վրեժ Քասունին և այլք:
     Նարինե Գրիգորյանը պատմեց, որ ֆիլմում բացի իրենից բոլորը խոսում են Արցախի բարբառով, այնինչ ինքը միակն էր, ով տիրապետում էր լեզվին:
     «Բոլոր դերակատարները շատ լավն են, ամեն մեկն իր տեղում է: Հրաշալի աշխատանք է արվել: Դժվարություններ եղել են, առանց դրա չի լինում: Արցախը, լինելով անչափ գեղեցիկ, ֆիլմ նկարելու համար ճկուն տարածք չէ, նկարահանման հրապարակում հանկարծ փոքրիկ խնդիրներ էին առաջանում, օրինակ` պարզվում էր ամբողջ տեխնիկան միացնելու համար էլեկտրաէներգիայի ուժը չի բավարարում, կամ ենթադրենք պետք է գյուղի մթնոլորտ, մարդիկ նստած լինեն նստարանին, բայց նրանք չէին համաձայնում»,- պատմեց Նարինեն: Դերասանուհու խոսքով` իրենք իրավունք են ստացել նկարվել գլխաբաց, թեև իրենց բոլոր ֆիլմերում կանայք պարտադիր գլուխները փակ են:
     «Շատ ուրախ եմ, որ իմ կենսագրության մեջ կա այս ֆիլմը: Ես առայժմ տեսել եմ ֆիլմի աշխատանքային տարբերակը, որով հիացել եմ: Բայց վերջնական և գլխավոր գնահատականը տալիս է հանդիսատեսը»,- եզրափակեց դերասանուհին:

5936 | 0
Facebook