Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել

12:35, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Իրանը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել

Իրանը ռազմական շքերթի ընթացքում նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել՝ թռիչքի 2 հազար կիլոմետր հնարավորությամբ: Այս մասին հայտնում է Press հեռուստաալիքը:
     Khorramshahr անվամբ հրթիռի ցուցադրմանը ներկա է եղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
     Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է հզորացնել հրթիռային համակարգերի հնարավորութունը: «Դուր գալիս է դա, թե ոչ, մենք պետք է հզորացնենք մեր ռազմական ներուժը, դա անհրաժեշտ է զսպման նպատակով»,- ասել էր Ռոհանին: Նա նաև նշել էր, որ հզորացվելու են ոչ միայն հրթիռային, այլ նաև ռազմաօդային, ցամաքային, ռազմածովային ուժերը: «Երբ խոսքը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, մենք ոչ մեկի թույլտվությունը չենք հարցնում»,- ընդգծել էր Իրանի առաջնորդը:

4849 | 0
Facebook