Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան զորքեր կտեղակայի Իդլիբում. Էրդողան

12:25, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Թուրքիան զորքեր կտեղակայի Իդլիբում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ այսպես կոչված ապաէսկալացիայի մասին համաձայնագրի շրջանակներում Թուրքիան զորքեր կտեղակայի սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային հատվածում:
     Ապաէսկալացիայի գոտին, որը համաձայնեցվել էր Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի կողմից, կդառնա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և էրդողանի՝ հաջորդ շաբաթ Անկարայում կայանալիք հանդիպման թեման: Այս մասին Էրդողանը հայտարարել է Նյու Յորքում Reuters գործակալության հետ զրույցում:

«Այդ խնդիրը հեշտ չէ: Մենք Պուտինի հետ կքննարկենք հետագա քայլերը, որպեսզի մեկընդմիշտ ոչնչացնենք ահաբեկիչներին և խաղաղություն հաստատենք»,- գործակալության հետ զրույցում ասել է Էրդողանը: Էրդողանը նաև հայտնել է, որ Թուրքիան քրդական հանրաքվեի դեմ հակաքայլեր, այդ թվում պատժամիջոցներ է դիտարկում:
     Գործակալությունը հիշեցնում է, որ այս օրերին թուրքական զորքերը սահմանին զորավարժություններ են ացնկացնում:
     Բացի այդ, Էրդողանը կոչով դիմել է ԱՄՆ-ին՝ կապված Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հետ, ով մեղադրվում է 2016թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար: Էրդողանը նշել է, որ Թուրքիան նրա արտահանձնման հարցում ԱՄՆ-ի աջակցության հույս ունի:

16084 | 0
Facebook