Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը Կոնգրեսին ռուսական միջամտության մասին տվյալներ կփոխանցի

12:05, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Facebook-ը Կոնգրեսին ռուսական միջամտության մասին տվյալներ կփոխանցի

Facebook-ը համաձայնել է ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովին մոտ 3000 քաղաքական գովազդային հայտարարության մասին տվյալներ փոխանցել, որոնք գնվել և տեղադրվել են ռուսական իշխանությունների հետ կապ ունեցող ընկերությունների կողմից, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
     Ֆեյսբուքի գլխավոր իրավաբան Քոլին Սթերթչի խոսքով՝ այդ հայտարարություններն օգտագործվել են 2016թ. ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ընթացքում: «Մենք համոզված ենք, որ պետական կառույցների համար մեծ նշանակություն ունի այն տեղեկատվությունը, որը մենք պետք է ներկայացնել հանրությանը, որպեսզի լիովին հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել 2016թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- ասվում է իրավաբանի պաշտոնական հայտարարության մեջ:
     Facebook-ի իր էջում տեղակայված տեսաուղերձում սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ իրեն պատկանող ընկերությունը ռուսական միջամտության հետաքննության շրջանակներում ակտիվ համագործակցում է ԱՄՆ-ի իշխանությունների հետ:

7738 | 0
Facebook