Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ի պատասխան Թրամփի սպառնալիքների՝ Հս. Կորեան կարող է ջրածնային ռումբ պայթեցնել Խաղաղ օվկիանոսում

10:45, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ի պատասխան Թրամփի սպառնալիքների՝ Հս. Կորեան կարող է ջրածնային ռումբ պայթեցնել Խաղաղ օվկիանոսում
     Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մեկնաբանել է ՄԱԿ-ի ԳՎ ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ամբողջովին կոչնչացնի Հյուսիսային Կորեան:
     Կիմ Չեն Ինն իր հերթին սպառնացել է, որ Թրամփն, ում նա «խելքը թռցրած ծերուկ» է անվանել, թանկ կվճարի իր խոսքերի համար:
    

«Ես կստիպեմ ԱՄՆ գերագույն հրամանատարին թանկ վճարել իր՝ Հյուսիսային Կորեան ամբողջությամբ ոչնչացնելու խոսքերի համար: Եվ սա Թրամփի սիրած հռետորական հայտարարություններից մեկը չէ»,- հայտարարել է հյուսիսկորեացի առաջնորդը:

Ըստ Կիմ Չեն Ինի՝ Թրամփի ելույթը «պատերազմի հայտարարում էր»:

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ռի Յոն Հոն իր հերթին հայտարարել է, որ Փհենյանը կարող է Խաղաղ օվկիանոսում ջրածնային ռումբ փորձարկել՝ ի պատասխան Թրամփի ռազմաշունչ սպառնալիքների: Ավելի վաղ նա շան հաչոցի հետ էր համեմատել Թրամփի սպառնալիքները:

9211 | 3
Facebook