Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստան-Իսրայել հարաբերությունների վերջին շրջանի ջերմացումն Ադրբեջանին հունից հանում է. «Իրատես»

10:01, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Հայաստան-Իսրայել հարաբերությունների վերջին շրջանի ջերմացումն Ադրբեջանին հունից հանում է. «Իրատես»

«Ասում են, թե Հայաստան-Իսրայել հարաբերությունների վերջին շրջանի ջերմացումը՝ հայ իսրայելական ֆորումի ջանքերի շնորհիվ, լուրջ անհանգստություն է պատճառում ոչ միայն հարևան Թուրքիային (վերջինս մտավախություն ունի, որ քրդական խնդրին զուգահեռ, ինչ-որ պահի Իսրայելի Կնեսեթը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը), այլև Ադրբեջանին, որին ընդհանրապես հունից հանում են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան (Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակի և պատգամավորների վերջին այցը և այդ համատեքստում հայ-իսրայելական ֆորումը վերջին «համաժողովը»):

«Շատ բան ունենք դեռ անելու՝ թե անօդաչու սարքերի, թե Ցեղասպանության ճանաչման, թե մնացյալ հարցերում»,-ասաց իսրայելական պատվիրակության հետ Հայաստան ժամանած մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4149 | 0
Facebook