Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը

23:15, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը

Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը՝ L‘Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բեթթանկուրը: Նա 94 տարեկան էր: Նրա մահվան մասին հայտնել է դուստրը՝ պատմելով, որ մայրը մահացել է անցած գիշեր իր տանը: «Իմ մայրը խաղաղ ավանդեց հոգին»,- ասել է նա:
     Forbes-ի կազմած՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցրել է 14-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվել է 44,7 միլիարդ դոլար: Նրան է պատկանել կոսմետիկ միջոցների հսկա L‘Oreal–ի 33%-ը: Նշենք, որ ընկերությունը հիմնել էր նրա հայրը՝ ֆրանսիացի քիմիկոս Էժեն Շյուլը 1909-ին:

Դուստրը՝ Լիլիանան, հոր ընկերությունում սկսել է աշխատել 15 տարեկանից, իսկ որպես ժառանգություն այն ստացել է 1957-ին՝ դառնալով գլխավոր բաժնետեր:

24590 | 0
Facebook