Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լազերային համակարգը փորձարկումների ժամանակ ոչնչացրել է 5 անօդաչու

02:05, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Լազերային համակարգը փորձարկումների ժամանակ ոչնչացրել է 5 անօդաչու

Lockheed Martin ընկերության մասնագետները և ԱՄՆ-ի բանակն իրականացրել են լազերային սարքի նոր փորձարկումներ, որը կարող է ոչնչացնել անօդաչու սարքերը:
     Ուայթ Սենձ հրաձգարանում անցկացված փորձարկումների ժամանակ Athena համակարգն իրար ետևից շարքից հանել է 5 Outlaw անօդաչուներ: 3,3 մ թևերի երկարություն ունեցող 30 կիլովատանոց սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի վրա: Դրա աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան արտադրվել է կոմպակտ Rolls-Royce տուրբոգեներատորներով:
     Lockheed Martin-ը հրապարակել է փորձարկումների կադրերը: Լազերը հրդեհ է առաջացրել անօդաչուի պոչամասում, ինչը հանգեցրել է դրա անկմանը:

Լազերային համակարգը փորձարկումների ժամանակ ոչնչացրել է 5 անօդաչու
13273 | 1
Facebook