ԱՄՆ նախագահը կարգադրություն է հրապարակել՝ պատժամիջոցներ սահմանելով Հյուսիսային Կորեայի հետ առևտուր իրականացնող առանձին անձանց ու ընկերությունների նկատմամբ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: Թրամփն անընդունելի է համարել, որ որոշ կառույցներ աջակցում են այդ երկրին:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՄԱԿ-ի ԳՎ-ում ԱՄՆ նախագահն սպառնացել էր ոչնչացնել Հյուսիսային Կորեան: Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն էլ ծաղրել էր Թրամփի հնչեցրած սպառնալիքները՝ դրանք «կաղկանձ» անվանելով: