Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանությունն իբր «մուռ է» հանում Կարգին Հայկոյից». Ալեն Սիմոնյան

22:20, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
«Իշխանությունն իբր «մուռ է» հանում Կարգին Հայկոյից». Ալեն Սիմոնյան
     Անկեղծ ուրախ եմ, որ իմ կողմից հարգված և սիրված դերասան Մկոն (Մրտիչ Արզումանյանը)
     վաստակավոր արտիստի կոչում է ստացել։ Իրոք մարդ, ով տասնամյակից ավել ժողովրդականություն է վայելում, սեր և կարևորը տաղանդավոր դերասան, ով իրոք արժանի է այդ կոչմանը։ Բայց այս գրառումն իրա մասին չէ։ Չգիտեմ նկատել եք, թե ոչ, որ իշխանության կողմից անտեսվել է Կարգին Հայկոն (Հայկ Մարությանը)։ Ինչ արվել է և ինչի համար վաստակ ունի Մկոն, նույնը Հայկոյի վաստակն է։ Հայկո-Մկոն դա դուետ է և բրենդ։ Իրանց գործունեության 90% միասնական է եղել և միայն վերջին տարիներին է, որ առանձին են գործում։ Արդյոք իշխանությունը սա չի գիտակցում նման քայլ անելիս, իհարկե գիտակցում է, ուղղակի Հայկոն, ի տարբերություն Մկոյի, քաղաքականացված է։ Պայքարել է տրանսպորտի թանկացման դեմ, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն է բաժանել, բացահայտ քննադատել է իշխանությանը, մասնակցել տարբեր ակցիաների։ Խնդիրն այն է, որ սրանով իշխանությունն իբր «մուռ է» հանում Հայկոյից, ճղճիմ ու ծիծաղելի «մուռ», քանզի Կարգին Հայկոն բացահայտ ընդդիմադիր ա։
     Հայկ ջան, շնորհավոր անկախության տոնդ, Կարգին ջան։ Ես ու շատ շատերը շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ արել ու անում ես մեր և մեր երկրի համար։
15375 | 4
Facebook