Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Տիգրան Համասյանը մեծ համերգով կներկայանա հայրենի քաղաքում

20:05, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Տիգրան Համասյանը մեծ համերգով կներկայանա հայրենի քաղաքում

Նոյեմբերի 11-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեծ համերգով կներկայանա հանրաճանաչ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանը։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով` Տ. Համասյանի համերգը կազմակերպվում է հանուն Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամի, հայտնում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
     Մի քանի տարի առաջ Տ. Համասյանը բարեգործական համերգով ներկայացավ Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, համերգի հասույթն ուղղվեց անօթեւան ընտանիքների պայմանների բարելավմանն ու բնակարանների գնմանը:
     «Համասյանն, իմանալով խնդրի մասին, համաձայնել է օժանդակել և օգնել, իր լուման բերելու: Համասյանն իսկական գյումրեցի է, սիրում է իր քաղաքն, ապրում է իր քաղաքով, իր քաղաքի ցանկացած ստեղծագործողի խնդիր համարում է իր խնդիրը: Վստահ եմ, որ ամբողջ Հայաստանից կլինեն հյուրեր, Համասյանի երաժշտությունը տարածություն չի ճանաչում»,- ասում է Տ. Վիրաբյանը:

1352 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am