Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը կմասնակցի հավակնորդների մրցաշարին

22:05, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Արոնյանը կմասնակցի հավակնորդների մրցաշարին

Թբիլիսիում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում այսօր կայացած կիսաեզրափակչի թայ-բրեքում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշյե Լագրավին և դուրս եկավ եզրափակիչ։ Աշխարհի գավաթի եզրափակչի մասնակիցները հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեցին։ Հիշեցնենք, որ 2018-ի մարտի 10-ից 28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին կմասնակցի Սերգեյ Կարյակինը՝ որպես նախորդ մրցաշարի հաղթող։ Եվս երկու շախմատիստի անուն հայտնի դարձավ Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունից՝ Արոնյանը և Դին Լիրենը։

3444 | 0
Facebook