Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը, հաղթելով Վաշյե Լագրավին, դուրս եկավ եզրափակիչ

21:25, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը, հաղթելով Վաշյե Լագրավին, դուրս եկավ եզրափակիչ

Թբիլիսիում շարունակվում է աշխարհի գավաթի խաղարկությունը, որի եզրափակչի մասնակիցները հավակնորդների մրցաշարի ուղեգիր կնվաճեն։ Հայաստանը ստուգատեսին ներկայացնող Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի 2 պարտիաներում ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ։ Հաջորդ փուլ դուրս գալու համար շախմատիստները պայքարեցին թայ-բրեքում։ Գերլարված պայքարում Արոնյանը հաղթեց Վաշյե Լագրավին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Դին Լիրենի հետ։

3526 | 0
Facebook