Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում բացվել է Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը

21:00, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Երևանում բացվել է Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը

Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարների մասնակցությամբ Երևանի կենտրոնում՝ Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնի շենքի արտաքին պատին, այսօր բացվեց Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը։
     «Խորհրդանշական է, որ երկար տարիներ անազատության մեջ գտնված, բայց միշտ ազատ մտածողություն ունեցած արվեստագետի գործի կրկնօրինակը մենք բացում ենք Հայաստանի անկախության տոնի օրը։ Խորհրդանշական է նաև, որ դա անում ենք Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ, որովհետև Սերգեյ Փարաջանովի կոլաժներն ասես հայ-վրացական մշակույթի «խառնարան» լինեն»,- ասել է Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
     Միխեիլ Գիորգաձեն նշել է, որ չնայած Փարաջանովը համարվում է կոսմոպոլիտ արվեստագետ, սակայն, իրոք, նրա ստեղծագործություններում «անզեն աչքով էլ երևում է վրացական և հայկական մշակույթների ազդեցությունը»:
     Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի փոխանցմամբ, արվեստագետն «Արտասվող Ջոկոնդան» 1977թ. ստեղծել է բանտում և կնոջը նամակ գրել՝ «Եթե մահանամ, Ջոկոնդան լաց կլինի ինձ համար», տեղեկացնում է նախարարությունը:

3275 | 0
Facebook