Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարզերում «Հայփոստ»-ի բաժանմունքները փակած, «Զվարթնոց»-ում ծառայությունների գները բարձրացրած Էդուարդո Էռնեկյանն՝ Ազգային հերոս». Ոսկան Սարգսյան

21:20, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
«Մարզերում «Հայփոստ»-ի բաժանմունքները փակած, «Զվարթնոց»-ում ծառայությունների գները բարձրացրած Էդուարդո Էռնեկյանն՝ Ազգային հերոս». Ոսկան Սարգսյան
    

«Հայրենիքի համար նահատակված Լեոնիդ Ազգալդյանին ու մյուս հերոսներին Ազգային հերոսի կոչում չեն տվել, իսկ Հայաստանի մարզերում Հայփոստի բաժանմունքները փակած, Զվարթնոց օդանավակայանում ծառայությունների գները բարձրացրած Էդուարդո Էռնեկյանին` շնորհեցին: Երբեք չամուսնացած, երեխաներ չունեցող 85-ամյա Էռնեկյանը միգուցե կտակ է գրել ու իր ունեցվածքը կտակել Հայաստանին, ասեք` իմանանք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Էդուարդ Էռնեկյանին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելու մասին որոշմանը:
     «Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերար Էդուարդո Էռնեկյանին շնորհել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով Հայրենիքի շքանշան»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

5811 | 2
Facebook