Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արկադի Անդրիասյանն ավարտում է մարզչական կարիերան

20:00, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Արկադի Անդրիասյանն ավարտում է մարզչական կարիերան

Երեկ տեղի ունեցած ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում ՀՖՖ Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Արարատ» թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրիասյանին 2 տարով զրկել ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից։ Այսօր MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում մասնագետը հայտարարեց մարզչական կարիերան ավարտելու մտադրության մասին. «Մինչև մրցաշրջանի ավարտը կշարունակեմ աշխատել թիմի հետ, հետո կավարտեմ մարզչական կարիերաս։ Մինչև այս միջադեպն էի որոշել դա։ Այս միջադեպը կապված չէ իմ որոշման հետ։ 4 տարի առաջ ավարտել էի կարիերաս, խնդրեցին, եկա։ Հիմա գնում եմ»։

Հարցին, թե կարիերան ավարտելուց հետո ինչով է զբաղվելու, մասնագետը պատասխանեց. «Ինչո՞վ պետք է զբաղվեմ։ Ավելի լավ է որևէ այլ բանով զբաղվեմ, թեկուզ բիզնեսով, քան ֆուտբոլով։ Տարբեր բաներով կզբաղվեմ։ Ամեն դեպքում, չեմ լքելու հայրենիքը։ Գրեթե 70 տարի այստեղ եմ ապրել, և մտադիր չեմ գնալ այլ երկիր»։

3942 | 0
Facebook