Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Թրամփն ու Պորոշենկոն հանդիպել են

19:35, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Թրամփն ու Պորոշենկոն հանդիպել են
     ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ: ԱՄՆ ղեկավարն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել վերջին հանդիպումից հետո: «Չէի ասի, որ Ուկրաինան ամենալավ տեղն է ապրելու համար, բայց ձեզ մոտ գործերը գնալով լավանում են»,- ասել է Թրամփը՝ չհստակեցնելով իրավիճակի ինչ բարելավման մասին է խոսքը:
     Պորոշենկոն էլ առանձնացրել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ ամերիկյան կազմակերպությունները «մեծ պոտենցյալ են տեսնում Ուկրաինայում»:
     РИА Новости-ն նշում է, որ Պորոշենկոն մտադիր է Թրամփի հետ քննարկել Դոնբասում ստեղծված կացությունը և անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:
| | |
2400 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am