Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վերջին տարիներին վաստակավորի կոչում են ստացել նրանք, ովքեր առաջին տիկնոջն ուղեկցել են խնջույքներում ու հարսանիքներում». Ս. Սաֆարյան

19:00, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
«Վերջին տարիներին վաստակավորի կոչում են ստացել նրանք, ովքեր առաջին տիկնոջն ուղեկցել են խնջույքներում ու հարսանիքներում». Ս. Սաֆարյան
     Ռիտա Սարգսյանը հայտարարում էր, թե չի հարգում այն տղամարդկանց, ովքեր իրենց կնոջ խորհուրդներով ու ցուցումներով են շարժվում: Արդեն ակնհայտ է, որ վաստակավոր կոչումների հարցն ինքն է որոշում, իր ամուսինն էլ հլու-հնազանդ կատարում է: Վերջին տարիներին ռեստորանային ու փոքր բեմերի երգչիստներից-կոմպոզիտորներից վաստակավորի կոչում են ստացել նրանք, ովքեր առաջին տիկնոջն ուղեկցել են խնջույքներում ու հարսանիքներում: Եվ եթե սա է առաջին տիկնոջ ճաշակը, ցավալի է: Եվ եթե առաջին տիկնոջ նախասիրություններով երկրի նախագահը պետք է կոչումներ տա, բազմակի ցավալի է: Իսկ թե Ռիտա Սարգսյանն իր ասածն անող ամուսնուն հարգում է, թե չի հարգում, ինձ թույլ չեմ տա մտնել մատի և մատանու արանքը: Թող իրենք որոշեն:
6756 | 2
Facebook