Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր

18:35, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր
     Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր

     Քիչ առաջ հայտարարություն տարածեց նաև ԱԻՆ-ը՝ նշելով, որ ուղևորներ՝ 1965թ. ծնված Գ. Կ-ը, 1934թ. ծնված Բ. Պ-ն, 1974թ. ծնված Դ. Ս-ը, 1952թ. ծնված Զ. Մը, 1962թ. ծնված Ե. Ս-ը և 2000թ. ծնված Ն. Ս-ը հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ Գ. Կ-ի, Բ. Պ-ի և Դ. Ս-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն, իսկ Զ. Մ-ի, Ե. և Ն. Ս-երի առողջական վիճակը՝ բավարար:
7334 | 0
Facebook