Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պայքար մաքուր օդի համար. 7 երկիր մեկ օրով կհրաժարվի ավտոմեքենայից

23:05, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Պայքար մաքուր օդի համար. 7 երկիր մեկ օրով կհրաժարվի ավտոմեքենայից

Սեպտեմբերի 22-ն առանց ավտոմեքենայի համաշխարհային օրն է, երբ վարորդներին առաջարկվում է գոնե մեկ օրով հրաժարվել այդ տրանսպորտային միջոցի օգտագործումից: Այն բանից հետո, երբ 192 երկիր կլիմայի մասին համաձայնագիր ստորագրեցին, սկսեցին միջոցներ ձեռնարկել ածխածնի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ: Նման միջոցներից մեկը դարձավ ավտոմեքենայի օգտագործումից հրաժարումը: Գերմանիան առաջին երկիրն էր, որը դիզելային վառելիքով և բենզինով ավտոմեքենայի արգելք սահմանեց: Այդ որոշումն ընդունվեց 2016թ.: Որոշումը նշանակալից էր ոչ թե այն պատճառով, որ այն առաջինն էր, այլ այն պատճառով, որ Գերմանիան աշխարհում ավտոմեքենայի 4-րդ խոշոր արտադրողն է: Հենց այդ պատճառով Mercedes Benz և Volkswagen ընկերությունները զարգացնում են ջրածնային և էլեկտրական ավտոմեքենաների արտադրությունը:
     2017թ. փետրվարին Նորվեգիան որոշեց հետևել Գերմանիայի օրինակին: 2025թ.-ին Նորվեգիան կսկսի վաճառել 100% էլեկտրական ավտոմեքենաներ: Երկիրը պլանավորում է ամբողջությամբ ազատվել բենզինով ավտոմեքենաներից:
     Հնդկաստանի կառավարությունը ևս նման միջոցներ է ընդունել: Այս երկրում արդեն 2030թ. մտադիր են միայն էլեկտրական ավտոմեքենաներ վաճառել: Նման նախաձեռնությունից չէր կարող զերծ մնալ Ֆրանսիան, քանի որ հենց այդ երկրում ստորագրվեց կլիմայի մասին համաձայնագիրը: Ֆրանսիան դիզելային վառելիքով և բենզինով ավտոմեքենաներից կազատվի 2040թ.: Մեծ Բրիտանիան ևս նմանատիպ արգելք է սահմանել նույնպես 2040թ.-ից: Հարկ է նշել, որ ևս երկու երկիր ցանկություն է հայտնել ավտոմեքենաների արտանետումների նվազեցման հաշվին նվազենել օդի աղտոտումը: Խոսքը Նիդեռլանդների ու Չինաստանի մասին է:

5493 | 0
Facebook