Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի քաղաքապետի խորհրդականն ընտրվել է ՀՎՖ նախագահ

16:15, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Երևանի քաղաքապետի խորհրդականն ընտրվել է ՀՎՖ նախագահ

Այսօր կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համագումարը, որին ներկա էին ՀՎՖ 35 անդամ, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը, ՀԱՕԿ վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը, ՀՀ սպորտի և երիտասրադության հարցերի նախարարության ավագ մասնագետ Սամվել Հարությունյանը։ ՀՎՖ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ֆեդերացիայի վերջին 4 տարվա ընթացքում կատարված աշխատանքը և հայտարարել, որ ցանկություն չունի առաջադրել իր թեկնածությունը ՀՎՖ նախագահի պաշտոնում։ Համագումարի մասնակիցները առաջարկել են ՀՎՖ նախագահի պաշտոնում Հրաչյա Մուրադյանի թեկնածությունը և միաձայն որոշմամբ ընտրել Հրաչյա Մուրադյանին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Նա Երևանի քաղաքապետի խորհրդականն է և ֆեդերացիայում Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր, բացի այդ ղեկավարում էր Երևանի վոլեյբոլի ֆեդերացիան: Ընտրվել է նաև ՀՎՖ նոր նախագահության կազմ։ Կոնֆերանսի մասնակիցների առաջարկով Արթուր Բաղդասարյանն ընտրվել է ՀՎՖ պատվավոր նախագահ։

2927 | 0
Facebook