Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս օրվան և այս տիտղոսին սպասել եմ ամբողջ կյանքում». Մհերը՝ ՀՀ վաստակավոր արտիստ

15:50, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
«Այս օրվան և այս տիտղոսին սպասել եմ ամբողջ կյանքում». Մհերը՝ ՀՀ վաստակավոր արտիստ
     Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Մհեր Անդրանիկի Մեսրոպյանին շնորհել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը: «Շնորհակալ եմ իմ երկրին, մեր նախագահին, Աստծուն: Այս օրվան և այս տիտղոսին ես սպասել եմ ամբողջ կյանքում: Շնորհավոր Անկախության տոնը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մհերը:
     Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վաստակավոր արտիստի կոչման են արժանացել նաև Արամեն, Մկրտիչ Արզումանյանը, Արտո Թունջբոյաջյանը, Նարեկ Հախնազարյանը:
7579 | 1
Facebook